Ժամանակակիցը՝ ազգայինի համադրությամբ
Շինարարների միություն
Մեր մասին
Որպես առանձնահատուկ ոլորտ՝ շինարարությունը եղել և մնում է տնտեսության շարժիչ ուժերից մեկը, եթե չասենք առաջատարը և պետության կենսագործունեության յուրաքանչյուր փուլում նրա յուրատեսակ հայելին: Նրանով է պայմանավորված բոլոր ոլորտների զարգացումը, քանի որ շինարարությունը հիմնական միջոցներ ստեղծող բնագավառ է: Եվ հետևաբար՝ ամենից շատ խնդիրներ ունեցողը:
Անկախության առաջին տարիներին, երբ հանրապետության շինոլորտում միմյանց հերթագայող շրջադարձային փոփոխությունների մի ժամանակահատված էր, պետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում առավել քան ցանկալի էր հուսալի գործընկերոջ աջակցությունը: Հասարակական մի կառույցի, որն իր վրա կվերցներ շինարարների հոգսերի մի մասը՝ թեթևացնելով պետության բեռը:
Ահա այդ առաքելությամբ էլ 1996 թվականին ասպարեզ եկավ Շինարարների ասոցիացիան՝ առժամանակ անց վերակազմավորվելով Շինարարների միության: Ինքնահաստատման, կայացման երկարուձիգ տարիներ, որոնց հետ քայլ առ քայլ ուրվագծվում էր անցնելիք բարդ, բայց դեպի նպատակակետը ձգվող ճանապարհը:
Այսօր՝ երեք տասնամյակ անց, կարելի է փաստել, որ դա ձեռքբերումների, փոքր ու մեծ հաջողությունների, համախմբման, կուռ և ամուր կառույց դառնալու ճանապարհ էր:





