Skip to content Skip to footer

«Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր

Ճարտարապետության և շինարարության ոլորտի երկամսյա գունավոր, իլյուստրացիոն մասնագիտական պարբերական:

Հայաստանի շինարարների միության և Հայաստանի Ճարտարապետների պալատի պաշտոնական լրատվամիջոց:Հրատարակիչն է Շինարարների միության «Միդիս-Շար» ՍՊԸ-ն: Լույս է տեսնում 2006 թ. մարտից: Տպագրական ծավալը` 64 էջ:

Հիմնական լեզուն հայերենն է, զուգահեռաբար տպագրվում են նաև ռուսալեզու հեղինակներ: Լուսաբանում է Շինարարների միության և Ճարտարապետների պալատի գործունեությունը, քաղաքաշինական ոլորտի խնդիրները, զարգացումները, ներկայացնում ոլորտի կազմակերպությունները, հայկական և արտասահմանյան ճարտարապետական և շինարարական մշակույթը, ոլորտի երախտավորներին, պատմությունը, գիտական միտքը:

Բովանդակային հագեցվածությամբ և գեղարվեստական բարձրաճաշակ ձևավորմամբ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայաստանյան մամուլում: Արժանացել է մի շարք հեղինակավոր պարգևների՝ ՀՀ վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանի ժուռնալիստների միության, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից:

Գլխավոր խմբագիրն է Անահիտ Պողոսյանը:

Կարևոր Հրապարակումներ

Ընթացիկ Համարներ