Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանի և Միության մի շարք ընկերությունների ղեկավարների ու մասնագետների հետ գործնական հանդիպում ունեցան Henkel կորպորացիայի (կենտրոնակայան՝ Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում, բաժանմունքներ՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում) ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին իրենց ֆիրմայի կողմից ապակեթելային և ածխածնաթելային պոլիմերային նյութերով ամրանավորման և սեյսմիկ ուժեղացման նախագծերով շենքերի, կամուրջների և այլ կառույցների իրականացման ծրագրերը:
Ներկայում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում նշված կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկվում է վերը նշվածի հետ կապված տեխնոլոգիական պահաջները Հայաստանի Սեյսմիկ վերակառուցման նորմերում տեղայնացնելու հնարավորությունը։
Այցի նպատակն էր նաև Հայաստանի Հանրապետությունում Henkel կորպորացիայի՝ գործունեություն ծավալելու հնարավորության ուսումնասիրումը:
Henkel-ի շնորհանդեսային նյութը տարածվել է Միության անդամ կազմակերպութուններում։
